Ֆրանսիայի ԱԳՆ-ն դատապարտել է ԼՂ-ում հրադադարի խախտումը

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Ֆրանսիա

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին համաձայնության խախտումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման արդյունքում հրապարակվեց հայտարարություն, որով տեղեկացնում էին հումանիտար հրադադար հաստատելու մասին: Ադրբեջանական կողմը, սակայն, հումանիտար հրադադարի պայմանավորվածությանը հավատարիմ չի մնում:

--00--ԱԹ