ԿԳՄՍՆ-ում անպատասխանատու աշխատակիցներ կան, օր առաջ պետք է ազատվել նրանցից. Սոֆյա Հովսեփյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն այն տեսակետին է, որ ԿԳՄՍ-ն պետք է առավել արագ ու կառուցողական գործի: 24News-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ ԿԳՄՍ-ում անպատասխանատու աշխատակիցներ կան, որոնք հաճախ այնպիսի պատասխաններ են տալիս իրենց գրություններին, որ սկսում է մտածել՝ ի՞նչ են անում այդ մարդիկ նախարարությունում: 

«Եթե ինձ ավելի վաղ հարցնեին՝ ազատե՞լ այդ մարդկանց աշխատանքից, թե՝ ոչ, ապա ես միանշանակ կասեի՝ այո»,- նշեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ