Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը 25,3 մլն է, 61 հազար մարդ ծայրահեղ ծանր վիճակում է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

կորոնավիրուս

Օգոստոի 31-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 25,387,330 է, որից 850,600-ը մահացել է, 17,709,331-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 6,766,294 է, որից 61,105 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 6,173,236 վարակման դեպք, որից 187,224-ը մահացել է, 3,425,723-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 2,560,289 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում հնգյակում փոփոխություն է տեղի ունեցել: Երկրորդում շարունակում է մնալ Բրազիլիան. երկրում կա 3,862,311 վարակակիր: Երրորդում Հնդկաստանն է, վարակվածների ընդհանուր թիվը 3,621,245 է: Չորրորդում Ռուսաստանի Դաշնությունն է. երկրում կա 990,326 վարակակիր:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ