Աշխարհում COVID-19-ից մահացել է 408,767 մարդ, որից միայն 113,061-ը՝ ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 9, 24News

կորոնա

Հունիսի 9-ի՝ ժամը 10:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 7,200,739 է, որից 408,767-ը մահացել է, 3,537,829-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 3,200,342 է, որից 53,801 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 2,026,597 վարակման դեպք, որից 113,061-ը մահացել է, 773,505-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,140,031 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Բրազիլիան է (710,887 վարակակիր), երրորդ տեղում Ռուսաստանի Դաշնությունը (476,658 վարակակիր), չորրորդում՝ Իսպանիան 288,797 վարակակիր): ՌԴ-ում զոհերի թիվը 5,971, Բրազիլիայում՝ 37,312, Իսպանիայում՝ 27,136:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նախորդ օրվա թվերը՝ այստեղ:

--0—LՄ