Վերջին 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 239 դեպք, ապաքինվել է 692 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 28, 24News

կորոնավիրուս

Հայաստանում հուլիսի 28-ի դրությամբ կորոնավիրուսի 239 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 37,629 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 692 մարդ, շարունակում է բուժվել 9,793-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 27,357։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 6 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 719 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 223-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 158,527 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 1,061 է:

--00—ԼՄ