ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News
Հունիսի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Վերին Արտաշատ գյուղի սկզբնամասում բախվել են Նորիկ Ա-ի վարած ՎԱԶ 2109 մակնիշի և Արմեն Խ-ի վարած Ford Mondeo մակնիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկները։
--0--ԿԿ