Երևանի Թումանյան փողոցում վաղը կսկսվեն թեղի տեսակի ծառերի բուժման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News 

հասարակական

Մայիսի 20-ին՝ վաղ առավոտյան 5.30-ին, «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Կենտրոն վարչական շրջանի ստորաբաժանումը Երեւանի Թումանյան փողոցում կսկսի թեղի տեսակի ծառերի բուժման (սրսկման) աշխատանքներ:

ՀՈԱԿ-ից հայտնում են, որ ծառերի բուժումը կիրականացվի ՀՈԱԿ-ի նորագույն, շարժական տեխնիկայով, ինչը հնարավորություն կտա բարձրացնել բուժման արդյունավետությունը, նվազեցնել դեղի կորուստը:

ՀՈԱԿ-ը հորդորում է բնակիչներին՝ ավտոմեքենաներ չկայանել Թումանյան փողոցում՝ չխոչընդոտել աշխատանքը: