Օպերայի տարածքում, ապամոնտաժված սրճարանների տեղում տնկվել են ծառեր և թփեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

հոակ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը դեկորատիվ ծառեր է տնկել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից կանաչ տարածքներում: Այս մասին տեղեկացնում են ՀՈԱԿ-ից:

ծառեր

«Ապամոնտաժված սրճարանների տեղում տնկված թխկենի կարմիրը, գնդաձև կատալպաները, թափվող սակուրաներն ու սզնի ծառատեսակները կզարդարեն Կենտրոնը: Դրանք կգեղեցկացնեն նաև ապամոնտաժված սրճարանների տարածքները»,- նշված է հաղորդագրության մեջ: