Իսակովի պողոտայում բախվել են «Opel»-ները. վիրավորներին դուրս են բերել փրկարարները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

1

Մայիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմանում Իսակովի պողոտայում՝ ոստիկանության զորքերի զորամասի դիմաց, բախվել են 29-ամյա Սարո Մանուկյանի վարած «Opel Astra» մակնիշի 77 PR 787 համարանիշի և 36-ամյա Էդգար Աբրամյանի վարած «Opel Vectra» մակնիշի 30 OՏ 871 համարանիշի ավտոմեքենաները: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց ավտոմեքենաներից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Դեպքրի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

1
1