Իսակովի պողոտայում ծառին բախված «Lada Priora»-ի 25-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 31, 24News

1

Հուլիսի 31-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմանում Ծովակալ Իսակովի պողոտայի և Սեբաստիա փողոցի խաչմերուկում Նուբարաշենի բնակիչ, 24-ամյա Սերժիկ Մելիքյանը իր վարած «ВАЗ 217030» մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Ս. Մելիքյանն ու ուղևորը՝ Շիրակի մարզի բնակիչ, 25-ամյա Բաբկեն Հայրապետյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

1

Ավելի ուշ «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված Բ. Հայրապետյանը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի փաստով ավագ հետաքննիչ Գ. Ավետիսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապահրատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։

1

--00—ԼՄ