Իսակովի պողոտայի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  17,  24News 

ԱԻՆ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 17-ին, ժամը 12։56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 52/3 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

--00—ՄՀ