Աջակցությունն այնքան չնչին է, որ մարդիկ հազիվ կարողանում են լուծել պարենի հարցը. «Տխրունի»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

pox

ՍԴՀԿ «Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով արտակարգ դրության պայմաններում կոմունալ վճարների պարտադիր պահանջին: Հայտարարությունը՝ ստորև.

«Արտակարգ դրության պայմաններում ապրիլի երկրորդ կեսին Արմավիրի մարզի բնակիչները նախազգուշացում են ստացել «Գազպրոմ-Արմենիա» ընկերության կողմից այն մասին, որ եթե չվճարեն ապրիլի մեկի դրությամբ կուտակված պարտքը, ապա ոչ միայն կդադարեցվի գազի սպասարկումը այլև կհարուցվեն դատական գործեր վճարները բռնագանձման ճանապարհով ստանալու համար:

Սա այն դեպքում, որ այս օրերին մեր բազմաթիվ հայրենակիցներ արտակարգ դրության պայմաններում գտնվում են հարկադիր աշխատանքային պարապուրդում, իսկ շատերին անգամ աշխատանքից են հեռացրել, իսկ պետության կողմից տրվող սոցիալական աջակցության ծրագրերը բավական չէ, որ ոչ բոլորին է հասանելի, դրան գումարած այդ աջակցությունը կազմում է այնքան չնչին գումար, որ մարդիկ հազիվ կարողանում են լուծել պարենի և առաջին անհրաժեշտության պարագաների հարցը։

Սա վկայում է այն մասին, որ նմանատիպ կազմակերպությունները ոչ միայն ի վիճակի չեն գիտակցել մարդկանց ծանր սոցիալակն վիճակը, այլև այնքան դրամասեր ու ագահ են, որ նրանց իրենց ապիկար քայլից հետ չի պահում նույնիսկ պետության և նրա բնակչության ներկայիս դրությունը։

Սա ևս մեկ անգամ վկայում է նմանատիպ էներգետիկ, սրատեգիական կառույցների ազգայնացման անհրաժեշտության մասին, դաշտից մենաշնորհային կարգավիճակ ունեցող կազմակերպությունների մենաշնորհների վերացման մասին, որը պետք է ձեռնարկի հայ ժողովուրդը հանուն սեփական բարօրրության։

ՏՈԵՄ-ը պահանջում է «Գազպրոմ-Արմենիա» կազմակերպությունից կատարել սթափ դատողություններ։

Միաժամանակ կոչ ենք անում իշխանություններին հետևողական լինել, քանզի այս ամենը կատարվում է իշխանությունների բացթողումների, կարծես իշխանությունը մոռացել է պետության սոցիալական դերի մասին և սոցիալական աջակցության ծրագրերը ժողովրդական լայն զանգվածների համար չեն հանդիսանում վերքերի սպեղանի և թողնում են ձևականության տպավորություն։

«Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը կանգնած է հայ ժողովրդի կողքին և պատրաստ է առաջ մղել նրա իրավունքները ցանկացած կազմակերպության և ատյանի առաջ։

Չընկրկեք, սիրելի՛ հայրենակիցներ»։