ՍԴՀԿ-ն հասարակությանը կոչ է անում աչալրջության և միմյանց նկատմամբ հոգատարության

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News 

հասարակական

Ելնելով COVID-19 վիրուսի պատճառով Հայաստանում ստեղծված իրավիճակից՝ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը ողջունում է  իշխանությունների կողմից արտակարգ դրության սահմանման քայլը։ Միաժամանակ նրանց ուշադրությունն ենք հրավիրում հավանական արհեստական գնաճների վրա եւ կոչ ենք անում հետեւողական լինել, որպեսզի մի շարք անբարեխիղճ գործարարների պանդեմիայի ընթացքում մեծ կապիտալ կուտակելու անհագ ծարավը պատճառ չդառնա մեր ժողովրդի կյանքի բարդացմանն ու դժբախտություններին։

Սիրելի ՀՀ բնակիչներ, հետեւեք բացառապես հավաստի տեղեկությունների եւ մի տրվեք սադրանքների, այս օրերին մեզ որպես պետություն եւ ազգ անհրաժեշտ է համախմբված կերպով պայքար տանել պանդեմիայի դեմ եւ աջակից լինել իշխանություններին՝ անկախ մեր ունեցած գաղափարական տարակարծություններից։ Նվաստ պահվածք է այս օրերին օգնության ցուցաբեման փոխարեն քաղաքական դիվիդենտների հետեւից վազքը, ինչն ակնհայտորեն առկա է։

Միաժամանակ կոչ ենք անում  ՀՀ բնակիչներին աչալրջություն ցուցաբերել եւ պահպանել հիգիենայի կանոները , հոգատարություն ցուցաբերել միմյանց նկատմամբ՝ դրանով զերծ պահելով շրջապատին եւ ձեզ հավանական վարակումից։

Չենք կարող չանդրադառնալ  այն անձանց, որոնք ունենալով վարակիչ հիվանդություններ՝ թաքցնելով վտանգի տակ են դնում շրջապատին. սա հասարակության ներկայացուցչի վատագույն եւ պախարակելի պահվածք է։

Ողջունում ենք նաեւ մի շարք բանկերի կողմից բնակիչների եւ գործարարների համար վարկային արձակուրդների տրամադրումը։

Կրիկին անգամ կոչ ենք անում աչալրջության եւ միմյանց նկատմամբ հոգատարության։

ՍԴՀԿ վարչություն