Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 7161 դեպք․ վերականգվել է 2394 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

իրանկորոնավիրուս

Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 7161 դեպք, որից 237-ը՝ մահվան ելքով։ Վիրուսից վերականգվել է 2394 մարդ։
Վրաստանում կորոնավիրուսը վարակել է 15 մարդու, մահվան և վերականգնման դեպքեր չեն գրանցվել։
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվել է 9 մարդ։

Այս պահի տվյալներով ամբողջ աշխարհում կա գրանցված կորոնավիրուսի 111․523 դեպք, որից 3886-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսից վերականգնվել է 62688 մարդ։ Այն տարածվել է 108 երկրներում։

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։