Մարդիկ փորձում են օգտվել արտակարգ իրավիճակներից․ Facebook-ը արգելում է դիմակների գովազդը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

կորոնավիրուսգովազդներ

Ֆեյսբուքը հայտարարել է նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսի բռնկմանը զուգահեռ բժշկական դիմակի վաճառքի գովազդի առաջիկա արգելքի մասին։ Այս մասին տեղեկացրել է CNBC-ը:

Փոփոխության մասին լուրը տարածվել է ընկերության կառավարման տնօրեն Ռոբ Լեդեռնի կողմից՝ թվիթերի միկրոբլոգում:

«Արգելում ենք բժշկական դիմակների վաճառքը, դրանց հետ կապված հայտարարությունները: Մենք հետևողական ենք COVID-19-ի հետ կապված իրավիճակին։ Առաջիկայում մեր ռազմավարության մեջ անհրաժեշտ թարմացումներ կկատարենք, եթե կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն օգուտներ քաղել այս իրավիճակից: Փոփոխությունը շրջանառության մեջ կդրվի մոտակա օրերին»,- նշել է Լեդեռնը:

Այս մասին ինսթագրամյան իր էջում գրառմամբ հանդես է եկել նաև Ադամ Մոսերին․ «Մատակարարումը քիչ է, գները՝ բարձր։ Մենք դեմ կգնանք մարդկանց, ովքեր կօգտվեն այս իրավիճակից»։