Տհաճ տեսարան էր, բայց դժվար է քննադատել այդ աղջկան․ Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Արսեն բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել և անդրադարձել այսօր մետրոյում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպին.

«Նայեցի մետրոյում տեղի ունեցածը: Իսկապես տհաճ տեսարան էր: Ինձ համար անընդունելի է մերժման այդպիսի դրսևորումները... Բայց հիշելով, թե քաղաքական իշխանության վերնախավն ինչ ծավալի ատելություն է տարածում հանրության շրջանում, հասկանում եմ, որ դժվար է քննադատել այդ աղջկան»,- գրել է Արսեն Բաբայանը:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի մետրոյում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավ էր իրականացնում, քաղաքացիները մեկը պատռել և Փաշինյանի ուղղությամբ է նետել վարչապետի կողմից բաժանվող բուկլետը: