Մակրոնը քննադատել է Լիբանանի քաղաքական առաջնորդներին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Լիբանանի քաղաքական առաջնորդները, խոչընդոտելով երկրում նոր կառավարության ձևավորումն ու բարեփոխումների անցկացումը, պատմական ու բարոյական սխալ են գործել:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Մակրոնը խոսել է ՄԱԿ-ի հովանու ներքո՝ ի աջակցություն Լիբանանի կազմակերպված միջազգային համաժողովի ժամանակ:

Նա հիշեցրել է, որ Ֆրանսիան և եվրոպացի գործընկերները կարողացել են սահմանափակ միջոցներ ձեռնարկել՝ ընդդեմ լիբանանցի քաղաքական գործիչների, ովքեր ներգրավված են կոռուպցիաների կամ երկրում քաղաքական բարեփոխումների անցկացումը խոչընդոտելու գործընթացներում, և ստեղծել են Լիբանանի վրա պատժամիջոցներով ճնշում գործադրելու հատուկ մեխանիզմ:

«Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ առաջնահերթ է այնպիսի կառավարության ձևավորումը, որն ունակ կլինի հրատապ միջոցներ ձեռնարկել՝ ի աջակցություն տեղի բնակչության»,- հայտարարել է Մակրոնը:

--00--ԱՀ