ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News
Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիա-ն։
Նրանք փակել են միջպետական ճանապարհը և իրենց անհամաձայնություն են հայտնում հրապարակված սահմանազատման հետ կապված։
Մասնակիցներից մեկը նշեց, որ նման սահմանազատման դեպքում իրենք չեն կարող անվտանգ ապրել հայրենի գյուղում։
Հավաքը սահմանամերձ գյուղերի երիտասարդների նախաձեռնությամբ է։ Գնալով բողոքի ակցիայի մասնակիցների թիվն ավելանում է։
--00—ՍՊ