Ինքնություն ունեցողները իշխանության կողմից ընկալվում են որպես մեծագույն սպառնալիք․ Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

ֆ

Սամվել Վարդանյանի հետ վերջին օրերին տեղի ունեցողը, ոչ միայն անընդունելի է, այլ նաև ամբողջացնում է իշխանության հավաքական վախերը, քանի որ ինքնություն և արժանապատմություն ունեցող ցանկացած ոք իշխանության կողմից ընկալվում է, որպես մեծագույն սպառնալիք։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը․

«Սամվելի վերաբերմունքը պետությանն ու հայրենիքին մշտապես ամբողջությամբ արտահայտված է եղել իր վարքում։ Սամվելի նկատմամբ ունեմ բացառիկ վերաբերմունք, քանի որ նա այն քիչ մարդկանցից էր ով մինչև վերջ պայքարեց Աղավնոյի հանձնման դեմ և մինչև վերջին վարկյանը ինձ հետ էր։

Աջակցում եմ Սամվելին և միևնույն ժամանակ իմ պարտքն եմ համարում հետամուտ լինել, որ նրա նկատմամբ անհամաչափ գործողություններ իրականացնողները խստագույնս պատժվեն»,- գրել է նա։ 

--00—ՍՊ