Թուրքիայում երկրաշարժի հետևանքով տներ են ավերվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

դ

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Թուրքիայում ուժգին երկրաշարժերի հետևանքներից։

Թուրքիայի Սուլուսարայի համայնքի ղեկավարը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով գյուղերից մեկում մի քանի տներ են ավերվել:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Նույն նահանգում այսօր առավոտյան մեկ այլ երկրաշարժ էր գրանցվել՝ 4.7 մագնիտուդ ուժգնությամբ։

--00—ՍՊ