«Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը պետական գրանցում է ստացել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

գր

Տեղեկացնում ենք, որ պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը (ԴՀԽ): Այս մասին տեղեկացնում են Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ից։

Կազմակերպության նպատակներն ու գործունեության գլխավոր ուղղություններն են.

 • արտաքին քաղաքականության այլընտրանքային օրակարգի առաջադրումը,

 • համազգային և պետական նպատակների շուրջ համախմբող հարթակի ստեղծումը՝ պաշտպանելու և առաջ մղելու համար Հայաստանի Հանրապետության և Հայկական աշխարհի շահերը,

 • հետևողական անդրադարձն արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնահարցերին, ներառյալ՝

- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը,

- Արցախի հիմնախնդրի արդար և համապարփակ կարգավորումը,

- հայ պատանդների ու ռազմագերիների ազատ արձակման հարցը։

 • հայաստանյան և համահայկական շահագրգիռ հաստատությունների, ինչպես նաև փորձագիտական համայնքների հետ համագործակցությունը՝ համաշխարհային և տարածաշրջանային միտումներն ու մարտահրավերները մասնագիտորեն վերլուծելու և դրանցից բխող զարգացումները կանխատեսելու, ինչպես նաև համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակով:

ԴՀԽ-ն բաց է գործակցելու դիվանագիտական համայնքի, միջազգային կազմակերպությունների, փորձագիտական խմբերի, ուղեղային կենտրոնների, հայաստանյան հասարակական և քաղաքական շրջանակների հետ։

«Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության հիմնադիրների ասուլիսը կկայանա ապրիլի 22-ին,

ժամը 11-ին, “Օպերա Սյուիթ” հյուրանոցում, հասցեն՝ Լեմկինի 1:

--00—ԼՀ