Թբիլիսիում կրկին բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

ֆ

Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ հանրահավաքի ժամանակ կրկին բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև։ Հայտնում է Sputnik Грузия-ն։ 

Ոստիկանությունը հետ է մղել ցուցարարներին, որ փորձում էին փակել ԱԺ մուտքը, հավաքվածներն, ի պատասխան, սուլել են։ 

Հիշեցնենք՝ այսօր Վրաստանի ԱԺ հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը։ Շուրջ 12 ժամ տևած քննարկումներից հետո հանձնաժողովն ի վերջո դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ 14 մարդու է ձերբակալել:

 

--00—ՍՊ