2024-ի հունվար-փետրվարին ամենաշատը Թուրքիա են մեկնել իրանցի զբոսաշրջիկները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

դ

 

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալների համաձայն՝ 2024-ի հունվար-փետրվար ամիսներին Թուրքիան հյուրընկալել է ավելի քան 4 մլն տուրիստի։ այդ ցուցանիշը 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 12 տոկոսով: 

Զբոսաշրջիկների մեծամասնությունը եղել են իրանցիներ: Նրանց թիվը կազմել է շուրջ 438.000:

Իրանցիներին  հաջորդել են ռուսները (433.000), ապա` բուլղարացիները (345.000): 

Նշենք, որ 2023-ին Թուրքիա մեկնած զբոսաշրջիկները թիվը կազմել էր 56.693.837:

Նրանցից 49.209.180-ը եղել էր օտարերկրացի, իսկ ավելի քան 7 մլն-ը՝ Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձ, որը մշտական բնակություն է հաստատել այլերկրում:

Աղբյուրը՝ Ermenihaber

--00—ՍՊ