Առաջին կանադացի փորձագետը միացել է Հայաստանում ԵՄ առաքելությանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

1689836991_1666356981_7471197

Հայաստանում գործող Եվրոպական Միության դիտորդական առաքելությանն է միացել առաջին կանադացի մասնագետը, այս մասին ԵՄ դիտորդական առաքելությունը գրառում է կատարել թվիթերի իր միկրոբլոգում։

«Ուրախ եմ ընդունելու առաջին կանադացի փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկուն Եվրոպական Միության դիտորդական առաքելությունում: Կանադան հանդիսանում է ԵՄ անդամ չհանդիսացող պետությունը, որն աջակցում է առաքելությանը»,- նշված է գրառման մեջ։

--00—ՅՄ