Բարսելոնան գոլառատ խաղում հաղթեց ՊՍԺ-ին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

Raphinha-Barcelona-750x375

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի շրջանակում այսօր ՊՍԺ-ն Փարիզում ընդունել էր կատալոնական «Բարսելոնային»։

Առաջին խաղակեսում գրանցվեց միայն մեկ գոլ․ հանդիպման 37-րդ րոպեին այս խաղում հաշիվը բացեց կատալոնական թիմի վինգեր Ռաֆինյան։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում տանտերերը կարողացան ոչ միայն հավասարեցնել, այլ նաև առաջ անցնել հաշվի մեջ։ Նախ 48-րդ րոպեին աչքի ընկավ Դեմբելեն, իսկ երկու րոպե անց Վիտինյան։ Բայց 10 րոպե անց Չավիի թիմը կարողացավ երկրորդ անգամ գրավել մրցակցի դարպասը։ Աչքի ընկավ Ռաֆինյան՝ ձևակերպելով դուբլ այս խաղում։ 2-2։

Հանդիպման 76-րդ րոպեին կատալոնական թիմը նորից առաջ անցավ հաշվի մեջ․ այս անգամ աչքի ընկավ Քրիստենսենը։ Արդյունքում, դանիացի ֆուտբոլիստի գոլը հաղթական էր այս խաղում՝ 3-2։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ