Կարևորել ենք ԵԱՀԿ ԽՎ դերը խաղաղության հաստատման գործընթացում․ ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

photo_2024-04-10_15-01-04

Ապրիլի 10-ին Ֆինլանդիա այցի ընթացքում աշխատանքային նախաճաշ եմ ունեցել Ֆինլանդիայի պառլամենտի պատգամավոր, Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Կիմմո Կիլյունենի և ՀՀ հարցերով ԵԽԽՎ զեկուցող, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ:  

Քննարկել ենք Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործընթացը, ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու դրանց ավելի սերտացումը տարբեր ոլորտներում, ինչպես նաև Հայաստան-Ֆինլանդիա համագործակցային հարաբերությունները:

Կարևորել ենք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում:

--00—ՅՄ