Այստեղ չենք, որ Փաշինյանից իշխանություն վերցնենք, Արցախից իր պատճառով ենք տեղահանվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

Այստեղ չենք, որ Փաշինյանից իշխանություն վերցնենք, Արցախից իր պատճառով ենք տեղահանվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, որ Արցախի ղեկավարները փորձում էին ՀՀ-ում իշխանության գալ և որ այդ հարցով նյութեր են առկա։

«Դա ՀՀ կառավարության ղեկավարի աշխատելու ձևն է, ստեղծում է կեղծ թեզեր, սկսում է հիմնավորել ու համոզել մարդկանց։ Որևէ մեկը չի վիճարկում ՀՀ իշխանությունների լինելիությունն ու չլինելիությունը։ Այո, ՀՀ-ում գործում է  մեկ իշխանություն, բայց դա չի նշանակում, որ մենք չկանք ու իրավունք չունենք գործունեություն ծավալել, որևէ մեկը չի կարող խանգարել մեզ՝ վերադառնալ մեր հողեր, խանգարողները մեր թշնամիներն են։ Իշխանության գլխին կանգնած մարդը դեղին մամուլի արքայից այդպես էլ չդարձավ երկրի գլուխ ու չկարողացավ հայանպաստ քայլեր կատարել։», - նշեց Հակոբյանը։

«Մենք այստեղ ենք, քանի որ այս իշխանությունները վարել են մի քաղաքականություն, որ ի հետևանքով հանձնեվեց Արցախը և զենքի սպառնալիքի ներքո բռնահանվեցինք», - հավելեց Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ