Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ. Իրանը՝ ԵՄ-ԱՄՆ-ՀՀ հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

դդ

 

Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ: Այդ մասին հայտարարել են Իրանի ԱԳՆ-ից մեկնաբանելով՝ ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ԵՄ-ԱՄՆ-ՀՀ հանդիպումը։ 

Նրա խոսքով՝ խաղաղության և կայունության հաստատման համար կարևոր է տարածաշրջանային համագործակցությունը․

«Տնտեսական համագործակցության ամրապնդումը և հաղորդակցությունների ընդլայնումը արդյունավետ դեր են խաղում կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում, և այս առումով կարևոր է օգտագործել տարածաշրջանային ձևաչափերի, այդ թվում՝ «3+3» ձևաչափի հնարավորությունները»,- հայտարարել են Իրանի ԱԳՆ-ում։ 

--00—ՍՊ