ԵՄ-ին անդամակցելը միայն կնվազեցնի Հայաստանի կենսամակարդակը. ՌԴ Պետդումայի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

1928330395_0_0_3366_1893_1920x0_80_0_0_4fd2b10b85d9d5d44d8eabc3f6388ef6

Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը միայն կնվազեցնի երկրում կենսամակարդակը, Հայաստանը կունենա հավերժ սպասող երկրի կարգավիճակ, ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Գովիրինը, փոխանցում է  «ՌԻԱ Նովոստի»-ն։

Պետդումայի պատգամավորը նշել է, որ Եվրամիությանը անդամակցելուն սպասելը չի ​​նպաստի սոցիալական ոլորտի ամրապնդմանը և դրական ազդեցություն չի ունենա բնակչության կենսամակարդակի վրա։

«Այնտեղ (Հայաստանում - խմբ.) կա այնքան թույլ սոցիալական համակարգ և ամեն ինչի համար միջոցների պակաս, թանկացումներ և ներդրումային գրավչության իսպառ բացակայություն, որ Հայաստանի ղեկավարությունը չի կարող նույնիսկ արհեստականորեն նկարել այս բոլոր թվերը, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, և նման ֆանտաստիկ «անդամակցությունը» միայն կնվազեցնի նրանց կենսամակարդակը», - ասել է Գովիրինը:

Պատգամավորը նշել է, որ Հայաստանը չի կարող պարծենալ բարձր ՀՆԱ-ով, և երկիրը չի կարող Եվրամիությանը առաջարկել մի յուրահատուկ բան, որը չկա այլ երկրներում, և ինչի համար արժե ընդունել երկիրը։

«Հետևաբար, լավագույն դեպքում ԵՄ-ից Հայաստանին սպասվող պատասխանը կլինի նույնը, ինչ բոլոր ցանկացողների համար»,- ընդգծել է նա։

--00—ՅՄ