ԵՄ անդամակցությունն ազատություն կբերի մեր երկրին. Վրաստանի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Screenshot-2023-11-28-160601

Մենք բոլորս ցանկանում ենք, որ Վրաստանը հնարավորինս շուտ դառնա Եվրամիության անդամ, ինչը կբերի բարգավաճում, զարգացում և ազատություն այս երկրին և նրա բոլոր տարածաշրջաններին, interpressnews.ge լրատվականի փոխանցմամբ՝ Վրաստանի Կախեթիի մարզի Գուրջաանիի մունիցիպալիտետի Մելաանի գյուղում՝ ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Նախագահը Մելաանի գյուղ է այցելել «Մեր ձայնը Եվրոպային» ստորագրահավաքի շրջանակում և հանդիպել ոչ ֆորմալ կրթության «Մելո» կենտրոնի երիտասարդների հետ։ Երիտասարդները միացել են ստորագրահավաքին և իրենց աջակցությունն են հայտնել եվրոպական ապագային։

Երիտասարդների հետ հանդիպման ժամանակ նախագահը նշել է, որ Վրաստանը Եվրահանձնաժողովից ստացել է 9 հանձնարարական:

«Փաստորեն, դեկտեմբերի 15-ից հետո կսկսվի մի նոր փուլ, երբ 27 երկրների ղեկավարները որոշում կկայացնեն, ուստի նախապես ասել, որ նրանք անպայման այդ որոշումը կկայացնեն, սխալ է։ Կարելի է հուսալ. վստահ եմ, որ այդ հույսը կիրականանա»,- ասել է նախագահը:

--00—ՅՄ