2024-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. 1.1 մլրդ դրամ սուբսիդիա կտրամդրի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

կա

ՀՀ կառավարությունը սպառողների խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների սակագները մեղմելու նպատակով սուբսիդիա կտրամադրի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին։

Կառավարության կայացրած այսօրվա որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և ՀՀ կառավարության միջև՝ 2016թ. նոյեմբերի 21-ին կնքված պայմանագիր և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տրամադրած լիցենզիայի համաձայն՝ յուրաքանչյուր տարի նախատեսվում է ընկերության կողմից բաժանորդներին խմելու ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների, այդ թվում՝ մանրածախ, սակագների վերանայում:

--00—ԼՀ