ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է՝ խուսափե՛ք խաբեության զոհ դառնալ․
«Facebook սոցիալական ցանցի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է տարածվում՝ իբր մարտի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել նոր օրենք, համաձայն որի՝ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի հատկացվում է միանվագ 25 000 դրամ աջակցություն։
Զգուշացնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Լրացնելով ձեր անձնական տվյալները՝ կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։
Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված Թեժ գիծ՝ 011525252»,- ասվում է հաղորդագրության մեջ։
--00—ՍՊ