«Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության տուժածերի թիվը հասել է 360-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

1133380

Մոսկվայի մարզի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության տուժածերի թիվը հասել է 360-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են Աղետների բժշկության կենտրոնում։

«Չորեքշաբթի առավոտվա դրությամբ ահաբեկչության հետևանքով տուժել է 360 մարդ, ներառյալ 11 երեխա», - ասել է գործակալության զրուցակիցը:

Ահաբեկչության հետևանքով զոհվել է 139 մարդ։ Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան. մի քանի մարդ կրակ է բացել համերգի այցելուների վրա, այնուհետև հրդեհ է սկսվել։ Ձերբակալվել է 11 կասկածյալ, այդ թվում՝ ահաբեկչությանն անմիջականորեն մասնակցած բոլոր չորս ահաբեկիչները։

--00—ՅՄ