Էրդողանը շնորհավորել է Պուտինին․ քննարկել են հետագա համագործակցության հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

ֆ

Թուրքիայի և ՌԴ նախագահներ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։

TAСС-ի հաղորդմամբ՝ Էրդողանը շնորհավորել է Պուտինին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Էրդողանը Ռուսաստանի նախագահին հաջողություններ է մաղթել պետական գործում՝ ի շահ Ռուսաստանի ժողովրդի։

Կողմերը քննարկել են միջազգային կայունության և անվտանգության ամրապնդման հարցեր, որոնք վերաբերում են, մասնավորապես, Սևծովյան տարածաշրջանին։ 

Պուտինն ու Էրդողանը հայտնել են հետագա սերտ փոխգործակցության տրամադրվածությունը՝ ի շահ ռուս-թուրքական բազմապլան հարաբերությունների զարգացման։

--00—ՍՊ