ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «զգուշացրել է» Գազայի հատվածում աղետալի սովի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

ֆ

 

Գազայի հատվածում առնվազն 1,1 միլիոն մարդ սպառել է սննդամթերքի պաշարը և հայտնվել աղետալի սովի վտանգի տակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ լրագրողների հետ հանդիպմանը։

 «Ես կոչ եմ անում Իսրայելի իշխանություններին ապահովել հումանիտար մատակարարումների ամբողջական և անխոչընդոտ մուտքը Գազա, և միջազգային հանրությունը լիարժեք աջակցություն ցուցաբերել մեր մարդասիրական ջանքերին»,-ասել է նա:

--00—ՍՊ