Մի շարք երկրների ղեկավարներ շնորհավորել են Պուտինին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

պո

Մի շարք երկիր ղեկավարներ շնորհավորել են ՌԴ նախագահ Պուտինին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը հայտնում է, որ Սի Ցզինպինը շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապշեցուցիչ է անվանել այն արդյունքը, որով Պուտինը հաղթեց ընտրություններում։

Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունն էլ հայտնում է, որ  Տոկաևը հեռախոսով շնորհավորել է Պուտինին ՌԴ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

Ռահմոնը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, շնորհավորել նրան ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և քննարկել երկու երկրների հարաբերությունները, հայտնում է Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայությունը։

--00—ԼՀ