Գեւորգ Պապոյանի փոխարեն ԱԺ պատգամավոր է դարձել ՔՊ-ից Դավիթ Կարապետյանը. ԿԸՀ-ի որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

ն.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 7-ին հրավիրել էր հերթական նիստ։

ԿԸՀ-ից հայտնում են, որ նիստի օրակարգում ԱԺ նախագահի՝ մարտի 4-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։

ԿԸՀ արձանագրությամբ՝ պատգամավոր է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Գուրգենի Կարապետյանը։

--00—ԼՀ