Տաքսին բախվել է «էրեբունի» թանգարանի պատին. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

թ

Այսօր՝ մարտի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում ռենո «Renault Logan» մակնիշի ավտոմեքենան էրեբունու փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, անցել հետիետնի համար նախատեսված վայրը ու բախվել «էրեբունի» պատմամշակութային թանգարանի պատին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ճանապարհին գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Դամվել Մամիկոնյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ