Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եգիպտոսի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

Պաշտոնական այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետություն ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է երկրի նախագահ Աբդել Ֆատահ Աս-Սիսիի հետ: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Տեղի է ունեցել երկու երկրների առաջնորդների առանձնազրույցը, որին հաջորդել են քննարկումները ընդլայնված կազմով:

--00—ՅՄ