Կոռուպցիոն սկանդալ՝ Երևանի թիվ 130 դպրոցում. երեք փոխտնօրենները ազատման դիմում են գրել․ Aysor

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

Screenshot_6

Արդեն մի քանի օր է՝ Երևանի Նարիր Զարյանի անվան թիվ 130 դպրոցում գերլարված իրավիճակ է։ Դպրոցի կառավարման խորհրդից Aysor.am-ին հայտնեցին, որ նախորդ շաբաթ դպրոցում տեսչական ստուգումների արդյունքում հարուցված վարչական վարույթի շրջանակներում բացահայտվել են տնօրեն Նվարդ Հովսեփյանի կողմից միլիոնավոր դրամների չարաշահումների աղմկեցուցիչ փաստեր, ինչից հետո տնօրեն Ն. Հովսեփյանը փոխտնօրեններից պահանջել է մտնել դասարաններ և աշակերտներին «վարժեցնել», որպեսզի ստեն ստուգող մարմնի ներկայացուցիչներին՝ ասելով, թե անցկացվել են խմբակային պարապմունքներ, ինչպես նաև պահանջել է փոխտնօրեններից խոսել ծնողների հետ, որպեսզի բողոք չներկայացնեն չանցկացված դասերի համար, որոնց գումարը ինքը դուրս է գրել և յուրացրել։

Տեսչական ստուգումների արդյունքում պարզ է դարձել, որ դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանը յուրացրել է  40 և ավելի խմբակների համար հատկացված գումարը, սակայն որևէ խմբակ չի գործել։ Բացի այդ,  9-րդ դասարաններում «Եկեղեցու պատմության» դասաժամերը գրանցել է իր վրա, սակայն  դաս չի անցկացրել։ Առաջին դասարաններում անգլերենի խմբակի համար դուրս է գրել երկու դասաժամի գումար, իրականում անկացվել է մեկը։ Ավելին՝ ամբողջ հոկտեմբեր ամիսը նույնիսկ մեկ դասաժամ չի անցկացրել։ «Տեխնոլոգիա» առարկան ևս չի դասավանդվել։

Սակայն, չարաշահումերն այսքանով չեն ավարտվում։ Պարզվել է նաև, որ Ն.Հովսեփյանը ուսուցիչների անունով գրանցել է լրացուցիչ դասաժամեր, որոնց դիմաց ստացած վարձատրությունը վերջիններս կանխիկացրել են և առձեռն տվել Նվարդ Հովսեփյանին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ