Էստոնիայի վարչապետը հրաժարական է տվել. պատճառը կուսակիցների կոռուպցիոն սկանդալն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

նկար

Էստոնիայի վարչապետ, Ցենտրիստական կուսակցության առաջնորդ Յուրի Ռատասը կուսակցությանն առնչվող կոռուպցիոն սկանդալի պատճառով հրաժարական է տվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

«Քաղաքականության մեջ դժվար իրավիճակների կարգավորման համար ստիպված ես շատ դժվար ընտրություն անել: Ստեղծված իրավիճակում, ելնելով սեփական արժեքներից, որոշել եմ հեռանալ Էստոնիայի Հանրապետության վարչապետի պաշտոնից: Այս որոշումն ընդունվել է Ցենտրիստական կուսակցության վարչության և խմբակցության, մերձավոր գործընկերների հետ խորհրդակցություններից հետո: Տարբեր լուծումներ էին հնարավոր թվում, բայց դրանցից միայն մեկն էր ճիշտը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Յուրի Ռատասը:

Նշենք, որ Էստոնիայի դատախազությունը և անվտանգության ոստիկանությունը հունվարի 12-ին Ցենտրիստական կուսակցության անդամների հանցագործությունների կատարման վերաբերյալ կասկածներ էին ներկայկացրել: Ֆինանսների նախարար Քերստի Կրախտի խորհրդական Միխայիլ Կորբը, գործարար Հիլլար Թեդերը և ևս երկու անձ կասկածվում են կոռուպցիայի համար մեղադրվող գործարար Պորտո Ֆրանկոյին 39,3 միլիոն եվրոյի կառավարական վարկ տրամադրելու համար: Պայմանն այն էր, որ վարկից 1 միլիոն եվրո պետք է նվիրաբերվեր Էստոնիայի վարչապետի ղեկավարած Ցենտրիստական կուսակցությանը:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս