38-ամյա տղամարդը թմրանյութը թաքցրել է տորթի մեջ և փորձել է իրացնել այն «Վանաձոր» ՔԿՀ-ում․ shamshyan

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

Screenshot_1

Փետրվարի 23-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության  բաժնի՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության  բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արսեն Աղումյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Կիրակոսյանի գլխավորությամբ Լոռու մարզում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է ««Դլոն» մնաց առանց տորթ» անունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ու ոստիկանության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 23-ին, սովետական բանակի օրվա առթիվ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող «Դլո» մականունով Արթուրին պետք է թմրամիջոց ուղարկվի հրուշակեղենի տեսքով։

Անմիջապես մարզի ոստիկանապետ Ա․ Զաքարյանի գլխավորությամբ ոստիկանները գործի են անցնում ու պարզում որոշ հանգամանքներ։ 

Ըստ օպերատիվ տեղեկությունների Լոռու մարզի բնակիչ 38-ամյա Արշավիր Ա․-ն ձեռք է բերել թմրամիջոց և այն ցանկացել է հրուշակեղենի (տորթ) մեջ քողարկելու միջոցով իրացնել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։ Տորթը պետք է հանձնվեր «Դլո» մականունով Արթուրին։

Մանրամասն՝ սզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ