Զելենսկին առաջինը շնորհավորեց Արցախի օկուպացիան, թող Ալիևին էլ հրավիրեն. սա նոր պատերազմի է բերելու

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

Հայաստանի իշխանություններին հիշեցնում եմ, որ Ուկրաինան առաջիններից էր, որ շնորհավորեց Ադրբեջանին Արցախի օկուպացիայի համար, եթե այսպես շարունակվի, մի օր էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին են հրավիրելու։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը։

Մեր զրուցակցի կարծիքով, ՀՀ իշխանությունների այն կեցվածքը, թե եթե պահպանվեն Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները, ապա հնարավոր է նոր պատերազմ, կեղծ հիմք ունեն։ «Զելենսկու հրավերը միտված է լինելու տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղմանը, ինչն էլ կարող է հանգեցնի պատերազմի, այլ ոչ թե արցախցիների հանգամանքը», - նկատեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ