Փոխվարչապետը Միջխորհրդարանական միության քարտուղարի հետ խոսել է սահմանազատման գործընթացի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

15802_am_1

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին:

Փոխվարչապետը ողջունելով հյուրին՝ կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը երկրներում ժողովրդավարության արժեքների պահպանման տեսանկյունից և այս համատեքստում բարձր գնահատել Միջխորհրդարանական միության դերը:

Զրուցակիցները երկուստեք ողջունել են Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ ֆորումի անցկացումը Երևանում:

Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները՝ մասնավորապես՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի սկզբունքների և իրավական հիմքերի վերաբերյալ հարցեր:

--00—ՅՄ