Ձեզ, այլ ոչ թե Սահմանադրությունն է պետք փոխել, ամեն ինչ տապալել եք, հեռացե'ք. Բագրատ Սրբազան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

Նեոբոլշևիզմը Հայաստանում հաղթում է, փորձում է իր տիրույթներն ընդարձակել։ Արցախի հանձնումից, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարությունից, ամոթի ու խայտառակությունից հետո եթե ՔՊ-ականները Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին «պարոն Աջապահյանով են» դիմում, ապա այս իրականության տրամաբանության մեջ է։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշեց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանյանը՝ մեկնաբանելով Հանրային հեռուստաընկերությամբ Պետրոս Ղազարյանի հեղինակային հաղորդման ժամանակ տեղ գտած դրվագը, որում խորհրդարանի ՔՊ խմբակցության ղեկավարն ու հաղորդավարը Շիրակի թեմի առաջնորդին դիմում էին «պարոն Աջապահյան» ձևով։

«Այն էլ ու՞մ՝ Միքայել Սրբազանի՞ն, ում Աջապահյան տոհմը սերում է Հեթում առաջինից ու բազմաթիվ կաթողիկոսներ է տվել։ Իրենք նույնիսկ այդ ազգանունը պետք է երկյուղով ասեն։ Կա՞ն այդ մարդիկ, ուրվականնե՞ր են՝ չեմ ճանաչում», - նկատել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ