Սարյանում կապուչինո խմողին ոչ թե «ժեխ» պետք է ասել, այլ բացատրել, որ վաղը այդ սուրճն էլ չի լինելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի հետ փոխհարաբերություններում չունի որևիցե «կարմիր գիծ»։ Չի կարելի ասել՝ հանձնենք ինչ-որ բան, որի հետևանքով Ադրբեջանը կդադարեցնի ագրեսիան․ սա ցույց է տալիս հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ամբողջ պատմությունը։ 2020 թվականից առաջ Ադրբեջանի առաջարկն այլ էր՝ Արցախի ավտոնոմիա, հետո՝ արդեն միջանցք, այնուհետև՝ ամբողջ Արցախի օկուպացիա, իսկ այժմ էլ՝ բուն Հայաստանի տարածքների նկատմամբ նկրտումներ։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Ըստ քաղաքագետի, իշխանությունն այս պահին չունի օրակարգ և մտածում է, որ ինչ որ բան զիջելով՝ հնարավոր կլինի այդ ագրեսիան դադարեցնել, օրակարգ չունի նաև ընդդիմությունը, ուստի, հասարակությունը պետք է հասկանա, որ վիճակն իսկապես բավական ծանր է և հնարավոր է մոտալուտ աղետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ