Transfermarkt-ը ներկայացրել է նախկին ԽՍՀՄ երկրների 10 խաղացողներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

5

Transfermarkt ինտերնետային պորտալն իր Telegram ալիքում ներկայացրել է հետխորհրդային երկրների խաղացողների վարկանիշը, որոնք իրենց կարիերայի գագաթնակետին ունեցել են ամենաբարձր շուկայական արժեքը Transfermarkt-ի գնահատման սկզբից ի վեր: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Առաջին տեղը զբաղեցրել է վրացական «Նապոլիի» եզրային Խվիչա Կվարացխելիան, որի շուկայական արժեքը իր կարիերայի գագաթնակետին՝ 2023 թվականին, կազմել է 85 միլիոն եվրո, երկրորդ տեղում է «Չելսիի» ուկրաինացի եզրային հարձակվող Միխայիլ Մուդրիկը, որի շուկայական արժեքը բարձրացել է 2023 թվականին՝ հասնելով 60 միլիոն եվրո, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ուկրաինացի լեգենդար հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006 թվականին գնահատվել էր 51 միլիոն եվրո։

Այս ցուցանիշով Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը 5-րդ տեղում է. ըստ աղբյուրի հայ ֆուտբոլիստն իր կարիերայի գագաթնակետին՝ 2007 թվականին, երբ հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում», արժեցել է 37 մլն եվրո:

Նախկին ԽՍՀՄ երկրների լավագույն 10 խաղացողները՝ իրենց կարիերայի գագաթնակետին ամենաբարձր շուկայական արժեքով.

Խվիչա Կվարացխելիա (Վրաստան, «Նապոլի», 2023, 85 միլիոն եվրո).
Միխայիլ Մուդրիկ (Ուկրաինա, «Չելսի», 2023, 60 միլիոն եվրո).
Անդրեյ Շևչենկո (Ուկրաինա, «Միլան», 2006, 51 միլիոն եվրո):
Ալեքսանդր Զինչենկո (Ուկրաինա, «Արսենալ», 2023, 42 միլիոն եվրո).
Հենրիխ Մխիթարյան (Հայաստան, «Բորուսիա Դորտմունդ», 2016, 37 միլիոն եվրո).
Ալեքսանդր Գոլովին (Ռուսաստան, «Մոնակո», 2018, 30 միլիոն եվրո).
Մարիո Ֆերնանդես (Բրազիլիա և Ռուսաստան, ԲԿՄԱ, 2019, 30 միլիոն եվրո).
Ռուսլան Մալինովսկի (Ուկրաինա,«Ատալանտա», 2021, 30 միլիոն եվրո).
Գիորգի Մամարդաշվիլի (Վրաստան, «Վալենսիա», 2023, 30 միլիոն եվրո).
Արտյոմ Դովբիկ (Ուկրաինա, «Ժիրոնա», 2023, 28 միլիոն եվրո).

 --00—ԼՀ