Սևանի տարբեր հատվածներից դուրս է բերվել 18 ձկնորսական ցանց՝ 23 կգ սիգ տեսակի ձկներով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

սե.

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության միջոցառումների շրջանակում «Սևան» ազգային պարկի տարածքում շարունակում են ապօրինի որսագործիքների լճից դուրս բերման միջոցառումները։

Դեկտեմբերի 29-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի, Ջրային պարեկային ծառայության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների համատեղ իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել 18 ձկնորսական ցանց, որոնցում առկա է եղել 23 կգ սիգ տեսակի ձուկ:

67 հատ ձուկ կենդանի վիճակում վերադարձվել է լիճ:

--00--ԼՀ