Շենիկի ջրամբարի դատարկվելու հետևանքով «Կարաս» տեսակի հազարավոր ձկներ սատկել են

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27,  24 News

ձուկ

Նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում գտնվող Շենիկ ջրամբարի ջրի դատարկման հետևանքով հարյուր հազարավոր «կարաս» տեսակի ձկները հայտնվել են ոչնչացման եզրին:  

Աղբյուրի հետ զրույցում ջրամբարի մոտ հավաքվածներն ասում էին. «Վինտիլի կոտրման հետևանքով ջուրը մի քանի օրում լրիվ ցամաքեց: Եվ դրա պատճառով կարասները հայտնվեցին ջրից դուրս: Առանց չափազանցության, 1-2 կիլոմետր սատկած ձուկ է թափված:   Եթե կարճ ժամանակում շրջակա միջավայրի նախարարությունն ու Արագածոտնի մարզպետարանը միջոցներ չձեռնարկեն, ապա թե ջրամբարի, թե ձկների վրա պետք է խաչ քաշենք»:    

--00—ՄՀ