Սպիտակի ոլորաններում երեխաներ տեղափոխող ավտոբուսը արգելափակվել է ճանապարհին․ օգնել են փրկարարները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

photo_2023-12-24_08-41-50

Դեկտեմբերի 23-ին, ժամը 19:55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում երեխաներ տեղափոխող ավտոբուսը չի կարողանում շարունակել ճանապարհը, երեխաներին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն ավտոբուսի 45 ուղևորի (որից 25-ը երեխա) տեղափոխել են Սպիտակ քաղաք։

--00—ՅՄ